Հունվարի 24-ին` ժամը 08.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը` ժամը 07.45-ի սահմաններում, Սվաճյան փողոցում` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հետնամասում, անհայտ անձը ձեռքով հարվածել է դեմքին և քաշել-պոկելով` բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար և բանալիներ:
Նույն օրը`ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտը կատարելու կասկածանքով, Սվաճյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Կարապետյանին, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: