Արտառոց որոշում են կայացրել ԱՄՆ միգրացիոն ծառայությունները: Ինչպես հայտնի է դարձել News10.ABC-ին, նախկինում ՀՀ քաղաքացի Սիլվա Մամիկոնյանին մոտ ժամանակներս հնարավոր է՝ արտաքսեն ԱՄՆ-ից: Նրա արտաքսման օր է հայտարարվել 2011 թ. հունվարի 14-ը: Այս մասին հայտարարել են ԱՄՆ էմիգրացիոն և սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: Նա կարող է արտաքսվել, չնայած այն հանգամանքին, որ ամուսինն ու երեխաները ԱՄՆ քաղաքացի են, իսկ ինքն ունի «Գրին քարտ»՝ ԱՄՆ-ում բնակվելու իրավունք: Պարզվել է, որ 9 տարի առաջ ԱՄՆ ժամանած Սիլվայի փաստաթղթերը կեղծվել են: Հիմա համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև եկեղեցին փորձում են քայլեր ձեռնարկել` Սիլվայի արտաքսումը կանխելու և նրան ընտանիքից չկտրելու համար: Նա ունի 2 անչափահաս երեխա: