Tuesday, 16 04 2024
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

Մաքֆոլը հերքել է Ռուսաստանում հեղափոխություն նախապատրաստելու մեղադրանքները

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ չի եկել հեղափոխություն անելու համար, այլ եկել է երկու երկրների միջև հարաբերութունների «վերբեռնման քաղաքականությունը» շարունակելու համար: «Վերբեռնման իմաստը հեղափոխության նախապատրաստումը չէ: Մենք դրանով չենք զբաղվում»,- ընդգծել է նա Коммерсант-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Դուք կարող է՝ քաղցկեղային ուռուցքների մասնագետ եք, սակայն դա չի նշանակում, որ դուք հանդես եք գալիս քաղցկեղի տարածման օգտին: Ես գիտնական եմ, քաղաքագետ և սոցիոլոգ, այլ ոչ թե պրոֆեսիոնալ հեղափոխական»,- պարզաբանել է նա:

Նման կերպ Մայքլ Մաքֆոլը մեկնաբանել է Однако հաղորդման հաղորդավար Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը, որը նրան կասկածել է Ռուսաստանում հեղափոխություն նախապատսրատելու մեջ: Դեսպանը նշել է նաև, որ երկար ժամանակ է՝ ծանոթ լրագրողի հետ և ցանկանում է հանդիպել նրա, ինչպես նաև Պետդումայում միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովի հետ: Պատգամավորը նույնպես Մաքֆոլին կասկածել է Ռուսաստանում իշխանափոխություն նախապատրաստելու մեջ:

Թերթին տված հարցազրույցում դեսպանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ֆինանսավորելու մասին լուրերը: Նրա խոսքերով՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Նա ամերիկյան նախագիծ է՞: Դա անհեթեթություն է: Նավալնին Նավալնի է, նա մեզնից փող չի ստանում, մենք նրան ոչ մի կերպ չենք աջակցում: Անկեղծ ասած՝ նմանատիպ բոլոր պնդումները վիրավորական են Ռուսաստանի համար»,- ասել է Մաքֆոլը:

Անդրադառնալով ամերիկյան հիմնադրամների կողմից ռուսական ոչ կառավարական կազմակերպություններին ֆինանսավորելու թեմային` դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ում էլ որոշ նախագծեր ֆինանսավորվում են Ռուսաստանից: «Վլադիմիր Պուտինը մեծ դրամաշնորհ էր տվել Քենեդիի կենտրոնին: Այսինքն՝ ՌԴ-ից մասնավոր անձը դրամաշնորհ է հատկացրել ամերիկյան կառավարական կազմակերպությանը»,- օրինակ է բերել դեսպանը:

Մաքֆոլի հարցազրույցի մեծ մասը նվիրված էր «վերաբեռնման քաղաքականության» հարցերին: Դեսպանը պատմել է, որ նախագահներ Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի կառավարման ընթացքում երկրներին հաջողվել է մի շարք հարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշում ունենալ: Մասնավորապես, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են ռազմավարական հարձակվողական սպառազինության պայմանագիր, և Ռուսաստանը մտել է ԱՀԿ:

Մաքֆոլի խոսքերով՝ ԱՄՆ-ն մտադիր է կառուցողականորեն համագործակցել Ռուսաստանի հաջորդ նախագահի հետ, եթե վերջինս որոշի, որ շարունակելու է «վերաբեռնման քաղաքականությունը»: Բանակցությունների առանցքային հարցը լինելու է հակահրթիռային պաշտպանության համակարգերի թեման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում