Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանում կա 104 ցմահ բանտարկյալ. Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարարությունն առաջիկա տարիներին ձգտելու է հասնել նրան, որպեսզի ՀՀ օրենսդրական բացերի պատճառով ՄԻԵԴ-ում հայկական կողմը որևէ պարտություն չկրի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը`ՀՀ արդարադատության նախարարը:

«Մենք պետք է հասնենք նրան, որ պարտություններ չկրենք, և նոր միայն մտածենք Եվրադատարանի հորդորով օրենսդրական բացերը շտկելու մասին»,- պարզաբանեց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի գերատեսչության բոլորովին նոր որակի կայքէջը:
Լրագրողնրից մեկի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում էթիկայի նորաստեղծ հանձնաժողովին, նախարարը պատասխանեց. «Դա մի ինստիտուտ է, որը վստահության մակարդակի բարձրացման հաշվին կարող է դրական նշանակություն ունենալ համապատասխան ոլորտների խնդիրների լուծման գործում»:

Անդրադառնալով վաղաժամկետ պայմանական ազատման ենթակա դատապարտյալներին վերաբերող հարցին` Հրայր Թովմասյանը նկատեց, որ Հայաստանում նրանց թիվը մոտ է 5-6 տոկոսի, այն դեպքում, երբ, ասենք, Կանադայում անցնում է 40 տոկոսից. «Միաժամանակ, պետք է հասնել նրան, որ ազատության մեջ հայտնվելու իրավունք չունեցող դատապարտյալները, սողանցքներ փնտրելով, արժանիների փոխարեն դուրս չգան ՔԿՀ-ներից»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ միջոցներով է արդարադատության նախարարությունը նախանշված ծրագրերը կյանքի կոչելու, Թովմասյանը նկատեց` ինչպես պետբյուջեից հատկացված գումարներով, այնպես էլ գրանտային միջոցներով:

Խոսելով ցմահ դատապարտյալների խնդրի մասին` արդարադատության նախարարը նշեց, որ վերջիններիս թիվը Հայաստանում 104 է: «Երեք միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի համար սա իսկապես մեծ թիվ է: Պարզապես պետք է գիտակցել, որ նրանք սխալ գործած անձինք են, որոնց, սակայն, երբեք չի կարելի «երկրորդ սորտի» մարդ համարել»:

Ամփոփելով` արդարադատության նախարարը նկատեց, որ հավաստի չեն այն լուրերը, համաձայն որոնց` անհրաժեշտ կենցաղային ու գույքային պայմանների բացակայության, ինչպես նաև ծանրաբեռնվածության պարագայում ՔԿՀ-ներում դատապարտյալները քնում են հերթով: «Իրականում նման բան չկա: ծանրաբեռնվածություն կա միայն նախնական կալանքի վայրերում»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում