Հունվարի 16-ից 23-ը, Ադիս Աբեբայում (Եթովպիա) տեղի ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական հանդիպումը «Հաղորդություն և հաղորդակցություն» թեմայով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եկեղեցիների միջև հաղորդությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև հովվական հարցեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: