Ինչպես հաղորդում է INFOTAG լրատվական գործակալությունը, այսօր Մոլդովայի խորհրդարանը կգումարի առաջին նիստը: Անցած ուրբաթ օրը Մոլդովայի Սահամանադրական դատարանը հաստատել էր ընտրությունների արդյունքները: Այդ արդյունքներով խորհրդարանում և ոչ մի կուսակցություն չի ունենա մեծամասնություն: Երեկ կառավարությունը հրաժարական է տվել, և սպասվում է, որ այսօր կքննարկվի նաև այդ հարցը: Սակայն խնդիրն այն է, որ երկրի խորհրդարանն արդեն երկու տարի է՝ չի կարողանում նախագահ ընտրել, քանի որ խորհրդարանում ոչ ոք չունի երկու երրորդ ձայների առավելություն:
Սպասվում է, որ այս խորհրդարանին նույնպես չի հաջողվի խնդիրը լուծել, և կնշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ: