Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Պաշտոնական. Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ԶԼՄ-ներին

Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է.
«Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակ¬ցու¬թյամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության նա¬խագահի նստավայ¬րում ձեզ ընդու¬նելու համար:
Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշ¬խա¬տանքի տեսանկյունից: Տարին նաև առանձնացավ հիմնականում առողջ քա¬ղա¬քական բանավեճով, և շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաև մեր լրատվամիջոցներն էին: Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելու¬թյունը և չդառ¬նալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գա¬լիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակու¬թյուն չպահանջվի որևէ հասարակայնորեն կարևոր ասելիք բարձրաձայ¬նելու հա¬մար: Դա ես դի¬տում եմ ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հա¬սարակության հասու¬նու¬¬թյան չափա¬նիշ:
Մեկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացարձակապես տրա¬մադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարա¬կության մեջ առկա թերու¬թյուն¬ները, և այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որ¬պեսզի Հա¬յաս¬տանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենա¬տար¬բեր կա¬ռույց¬ներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատ¬կերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներ¬կայաց¬ված պատ¬կերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողությունը, ձեր ինքնակազ¬մակերպումը և ինքնակարգավորումը թույլ կտան լու¬ծում¬ներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար:
Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հան¬դուր¬ժողականության, փոխա¬դարձ հարգանքի, տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության և, ինչո՞ւ չէ, համագործակցության ջատագովը: Կեղծիքը, սադրանը, վիրավորանքը և պիտակավորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնա¬րա¬վորությունն իսկ: Այդ պատճառով կրկին հորդորում եմ ձեզ մասնագի¬տա-կան պար¬¬տականություն¬ները կատարելիս լինել անաչառ և համակողմանի: Ներ¬կա Հայաստանի իրականության ամբողջական ու առարկայական պատկերը նաև մեր երկրի ժամանակագրությունն է: Այս առումով ձեր օբյեկտիվությունն ու օպերատիվությունը թանկ են ոչ միայն ներկայի, այլև ապագայի տեսանկյունից:
Հարգելի՛ լրագրողներ,
Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի լրագրողներին ու մեր լրատվա¬միջոցների բոլոր աշխատակիցներին, միաժամանակ շնորհակալություն հայտ¬նում կատարած աշ¬խա¬տանքի համար:
Համոզված եմ, որ 2011 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զար¬գացման և առաջընթացի տարի: Թող նոր տարին հաջողություն բերի ձեր գոր¬ծերին և ձեռնարկումներին, խաղաղություն ու երջանկություն` ձեր ընտա¬նիք-ներին:
Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում