«Հայացք» թերթը գրում է, որ ճիշտ է, դեռևս հստակեցված չէ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, սակայն կուսակցության վերնախավում արդեն որոշել են առաջին եռյակին: Ցուցակի առաջին հորիզոնականում կլինի Սերժ Սարգսյանը, երկրորդում՝ Տիգրան Սարգսյանը, երրորդում՝ Տարոն Մարգարյանը:
Թերթի ՀՀԿ աղբյուրի հավաստմամբ՝ որոշված է ցուցակում ընդգրկել ՄԻԱԿ-ի երեք անդամի՝ Լևոն Մարտիրոսյան, Նաիրա Կարապետյան և Արա Հովսեփյան՝ «Հազարամյակի մարտահրավերներից»: Իսկ Սամվել Ֆարմանյանը «կգնա» մեծամասնականով: