«Հայացք» թերթը գրում է, որ ՀԱԿ-ի վերնախավը համամասնական ցուցակի հարցում «բաժանվել» է երկու մասի:
Մի մասի համար ցանկալի է ցուցակի հետևյալ եռյակը՝ 1. Լևոն Տեր-Պետրոսյան, 2. Ստեփան Դեմիրճյան, 3. Լևոն Զուրաբյան:
Մյուս խումբը մտադիր է երիտասարդացնել եռյակը և առաջ է մղում հետևյալ վարկածը՝ 1. Լևոն Տեր-Պետրոսյան, 2. Լևոն Զուրաբյան, 3. Նիկոլ Փաշինյան: Թերթի աղբյուրի հավաստմամբ՝ երկրորդ տարբերակը ավելի շատ կողմնակիցներ ունի: