Այսօր առավոտյան Հնդկաստանի արևելքում հոգեկան հիվանդությամբ տառապող տղամարդու գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել՝ 40 մարդ, երբ նա ավտոբուս է առևանգել և սլացել հանդիպակաց ճանապարհով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով IANS լրատվական գործակալությունը:
«10 անցորդ, այդ թվում երկու երեխա, զոհվել են, ջարդվել է ավելի քան 2 տասնյակ փոխադրամիջոց, շուրջ 40 մարդ վիրավորվել է»,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Ավտոբուսը գտել են այն առևանգելու վայրից 25 կմ հեռավորության վրա: Ոստիկանությունը ստիպված է եղել օդ կրակել, որպեսզի ստիպի վարորդին կանգնել:
Պարզվել է, որ ոմն Սանտոշ Մանե առևանգել է ավտոբուսը և սլացել հանդիպակաց ճանապարհով: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հոգեկան խանգարում ունի: Իշխանությունները սկսել են ուսումնասիրել դեպքի հանգամանքները:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: