Երևան քաղաքի գեղեցկուհին`գլխավոր տոնածառը, վաղուց արդեն հիացմունք և ժպիտներ է պարգևում երևանցիներին և ոչ միայն: Տոնածառը իր աննման տեսքն է ստացել «Հայանտառի» կոմից տրամադրված 6000 եղևնու ճյուղերով, զարդարվել է գունագեղ խաղալիքներով, 4000 վառվռուն լույսերով, իսկ տեղադրման և զարդարման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի «Ձևավորում» ՓԲԸ-ի կողմից:
«Առաջին լրատվական»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ Երևանի գլխավոր տոնածառը թեք է: Մենք քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից փորձեցինք պարզել, արդյոք տեղյակ են, որ գլխավոր տոնածառը թեք է, վարչության պետ Արսեն Հարությունյանն ասաց, որ տնածառը թեք չէ. «Թեքությունը ճանապարհից է, Դուք նայեք Ամիրյան և Աբովյան փողոցներից և կտեսնեք, որ տոնածառը թեք չէ»: