Ամերիկյան ավիաընկերությունները Երկրին մոտեցող մագնիսական ուժեղ դաշտի պատճառով փոխել են իրենց միջմայրցամաքային չվերթների երթուղին: Delta և Atlanta ավիաընկերությունները փոխել են դեպի Ասիա ուղևորվող չվերթները: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Փոփոխված երթուղով չվերթներն ուղևորվելու են Հոնկոնգ և Սեուլ: Այս քայլը նախազգուշական միջոց է` բարձր ճառագայթման գոտում հայտնվելուց, ինչպես նաև նավիգացիոն սարքավորումների խափանումներից խուսափելու համար»,- նշել են Delta ընկերությունում:
Հունվարի 23-ին NASA-ի գիտական արբանյակները Արեգակում գրանցել են հզոր առկայծում, որն ուղեկցվել է պսակային զանգվածի ժայթքումով: Այն հրաշեկ պլազմա է, որն իրենից ներկայացնում է պրոտոնների, էլեկտրոնների և ծանր տարրերի հոսք:
Ենթադրյալ մագնիսկան դաշտի ուժգնությունը մոլորակում գնահատվում է «չափավոր կամ ուժեղ»: Այս ուժգնությամբ «Արեգակնային փոթորիկ» վերջին անգամ նկատվել է 2003 թվականին: