Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նոր հանձնակատար է ընտրվել Լատվիայի ներկայացուցիչ Նիլս Մուիժնեքսը (Nils Muiznieks):
Երեքշաբթի օրը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ տեղի են ունեցել ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատարի ընտրությունները: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ԵԽԽՎ անդամների մեծամասնությունը քվեարկել է Նիլս Մուիժնեքսի օգտին: Վերջինս իր պարտականությունների կատարմանը կանցնի ապրիլի 1-ից:
Ներկայիս հանձնակատար Թոմաս Համմարբերգի լիազորությունների ժամկետն ավարտվում է մարտի 31-ին: Նա իրավունք չունի անմիջապես երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը: