Այսօր տեղի կունենա Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 10-րդ տուրը:
Մրցաշարի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանն իր ուժերը սև ֆիգուրներով կչափի Անիշ Գիրիի հետ, ով Վեսելին Տոպալովի ու Սերգեյ Կարյակինի հետ կիսում է 9-11-րդ տեղը: 10-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Վեսելին Տոպալով – Ֆաբիանո Կարուանա,
Անիշ Գիրի – Լևոն Արոնյան,
Դավիդ Նավարա – Վասիլի Իվանչուկ,
Բորիս Գելֆանդ – Վուգար Հաշիմով,
Թեյմուր Ռաջաբով – Լյուկ վան Վիլի,
Սերգեյ Կարյակին – Գատա Կամսկի,
Հիկարու Նակամուրա – Մագնուս Կառլսեն: