«Առաջին լրատվականն» արդեն հայտնել է, որ Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների, ինչպես նաև տարրական թափթփվածության և գործը ճիշտ կազմակերպելու անկարողության պատճառով հավաքվել է մի քանի հազար ուղևոր, որոնք չեն կարողանում մեկնել այդ քաղաքից: Այսօր հայտնի է դարձել, որ Շերեմետևո օդանավակայանում արդեն ծեծկռտուքներ են սկսվել ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների միջև:
Ընդ որում, ինչպես հաղորդում է RBC-ն, օդանավակայանի անվտանգության ծառայությունը չի կարողանւմ ապահովել օդանավակայանի ծառայողների անվտանգությունը:
Այս պահին լարվածություն կա Դոմոդեդովո, Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում:
Հայտնի է նաև, որ այդ օդանավակայաններից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան չեն ժամանել մի քանի ինքնաթիռ, ժամանողներն էլ գալիս են ուշացումով: