Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հղած իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լի է վճռականությամբ՝ թույլ չտալու համար, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք, և դրան հասնելու համար կանգ չի առնի ոչ մի տարբերակի առջև։
«Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լուծումը դեռ հնարավոր է, եթե Իրանը փոխի իր դիրքորոշումը և կատարի իր միջազգային պարտավորությունները։ Մեզ համար շատ կարևոր է Իսրայելի անվտանգությունը»,- ասել է Օբաման։