ՆԳ նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը Առաջին լրատվականի հետ զրույցում իրավական ոլորտում ամփոփելով տարին` շեշտեց, որ չի կարող իրավական առումով ամեն ինչ կարգին լինել այն երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ: «Ես բոլոր քաղբանտարկյալներին տոկունություն եմ մաղթում և ուզում եմ ընդգծել, որ իրենց զրկանքները ապարդյուն չեն անցնելու: Մենք նրանց հետ միասին նոր տարում կիրականացնենք ժողովրդի երազանքը և կվերականգնենք սահմանադրական կարգը»,- նշեց Սուրեն Աբրահամյանը: