«Ժողովուրդ»-ը գրում է.
«Օրերս ոստիկանությունը ձերբակալեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկ Աշոտ Ավետիսյանին՝ Բանգլադեշցի Համիկին: Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Բանգլադեշցի Համիկը ծեծի է ենթարկել տաքսու վարորդ Գարիկ Նազարյանին: «ժողովուրդ»-ը տեղեկացավ որ տաքսու վարորդին հիվանդանոց տեղափոխելու օրվանից մինչև հիմա Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ոստիկանությունն արթուն պահակ Է կանգնել:
Մտավախություն կա, որ Գագիկ Ծառուկյանի մտերիմները կարող են, ինչպես ավանդաբար, «աշխատել» վարորդի հետ, որպեսզի նա չբողոքի Համիկի դեմ: Այդ դեպքում հնարավոր կլինի ազատել Ծառուկյանի սանիկին, ինչն այս պահին պետք չէ»: