«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ օրերս ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Չարենցավանի բաժնի ղեկավար Լյովա Հունանյանը և Մասիսի բաժնի ղեկավար Սուրեն Հարությունյանը հեռացվել են համակարգից:
«Պատճառն այն է եղել, որ վերջիններս ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանին վստահեցրել են, որ Ամանորին բոլոր աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստացել են, սակայն խաբել են: Նույն իրավիճակում է հայտնվել նաև պահպանության վարչության Հրազդանի ղեկավար Սերգեյ Հարությունյանը: Վերջինիս մեր ընթերցողը պետք է որ հիշի, քանի որ Հարությունյանն իր աշխատակից Մխիթար Ալումյանին հավելյալ աշխատեցրել և չէր վճարել: Միայն «ժողովուրղ»-ի միջամտությունից հետո Հարությունյանը վերադարձրեց Ալումյանին հասանելիք գումարը, սակայն կորցրեց պաշտոնը»,- ապա թերթը հավելում է.
«Ոստիկանության ՀԿԼՎ պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ Հարությունյանն իր ծառայողական պարտականությունների մեջ թերացել է»: