Megaupload-ի տնօրեն Կիմ Դոթքոմը կմնա ճաղերի հետևում` սպասելով իր հավանական հանձնմանը Միացյալ Նահանգներին այն բանից հետո, երբ Նոր Զելանդիայի դատավորն այսօր ասել է, որ ինտերնետային միլիոնատերը փախուստի մեծ վտանգ է ներկայացնում:
AFP-ն հաղորդում է, որ դատավորը մերժել է թույլ տալ, որ կայքի համահիմնադիրը գրավի դիմաց ազատ արձակվի, քանի որ նա ունի համապատասխան գումարն ու ստվերային կապերը, որպեսզի փախչի Նոր Զելանդիայից, եթե կամենա:
Հիշեցնենք, որ Megaupload.com ինտերնետային կայքի համահիմնադիրը կալանքի տակ է այն բանից հետո, ինչ ծովահենային բովանդակություն պարունակելու պատճառով կայքը փակվել էր: