«Հրապարակ»-ը գրում է, որ թիվ 16 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը կրկին առաջադրվելու է նույն ընտրատարածքից:
«Երեկ նա մեր թղթակցին հայտնել է, որ դա և՛ իր ցանկությամբ է, և՛ կուսակցությունում է իր հարցը քննարկվել: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է վերջերս քաղաքական գործընթացներին ներքաշված, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին: Ի դեպ, վերջինիս վրա է դրված Մասիսի շրջանից ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու պարտականությունը:
«Թող դնի, ճանաչում Եմ իրեն, բայց մտահոգություն չունեմ: ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է ընտրելու, ժողովուրդն է որոշում ում դուրս գցի»,- երեկ թերթին Մուրադյանի առաջադրման վերաբերյալ հայտնել է Ստեփանյանը: