ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրն ամերիկացիներին զգուշացրել է, որ ապահով և կայուն միջին խավ ունենալու տասնամյակի խոստումը վտանգի տակ է, քանի որ մեծանում է տնտեսական անհավասարությունը հարուստների և մնացած բոլոր ամերիկացիների միջև:
The Washington Post-ը գրում է, որ իր ընտրական տարվա State of the Union ելույթի ժամանակ Օբաման ներկայացրել է այն մի քանի քայլերը, որոնք, նա կարծում է, որ կօգնեն վերականգնել տնտեսությունը: Այդ քայլերի մեջ մտնում էր բարձրագույն կրթությունը առավել հասանելի դարձնելը, և վերացնել հարկային արտոնությունները այն ընկերությունների համար, որոնք աշխատանքներ են ստեղծում օվկիանոսից այն կողմ:
Քայլերից ոչ մեկը հստակ ներկայացված չէր, բայց Օբամայի ելույթի հիմնական իմաստն այն էր, որ ամերիկացի հարուստները պետք է ամեն ինչ անեն տնտեսությունը վերականգնելու և երկիրը ֆիսկալային վիճակից հանելու համար: Նա առաջարկում է, որ բոլոր նրանք, ովքեր տարեկան 1 միլիոն դոլարի եկամուտ ունեն , հարկ վճարեն դրույքաչափի նվազագույնը 30 տոկոսի չափով: