Էրոտի արվեստի Թբիլիսիի ցուցահանդեսից գողացվել է «Կինը փրփուրի մեջ» քանդակը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Ինչպես փոխանցում է գործակալությունը, գողերին հաջողվել է շրջանցել ձայնաազդանշանային համակարգը:
Քանդակը կշռում է մոտ 15 կգ և պատրաստված է բրոնզից: Դրա արժեքը մի քանի հազար եվրո է: Այս մասին հայտնել է քանդակի հեղինակ Լևան Վարդոսանիձեն: Վարդոսանիձեն այս ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր ևս մի քանի աշխատանք, որոնք գողությունից հետո հեղինակի կողմից հետ են վերցվել:
Հարուցվել է քրեական գործ, սակայն ո՛չ գողոնը, ո՛չ էլ գողերը մինչև հիմա հայտնաբերված չեն: