«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբում տեղի է ունեցել որոշակի դերաբաշխում:
«Արտաքին հարաբերությունները՝ միջազգային դիտորդական առաքելությունների և դեսպանատների հետ աշխատանքը, կանոնակարգելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Մարզերի` համայնքապետերի հետ աշխատանքի կանոնակարգումը դրվել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա: Լրատվամիջոցների հետ աշխատանքի կանոնակարգումը, ինչպես 2007-ին, կկանոնակարգի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կրթական համակարգի հաստատությունների հետ աշխատանքի համակարգման գործը փորձում է ստանձնել կրթության նախարար Արմեն Աշոտյանը»,- ապա թերթը հավելում է.
«Սակայն, մեր տեղեկություններով, Աշոտյանին նախընտրական աշխատանքներում ակտիվորեն ներգրավելուն դեմ է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, որն Աշոտյանին համարում է վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ:
Դեռևս հայտնի չէ, թե ով է զբաղվելու հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքով, որը 2007թ. դրված էր Մկրտիչ Մինասյանի վրա»: