ԱՄՆ–ի շրջանային դատավոր Ուեսլի Բրաունը, ով համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամեներկարը պաշտոնավարած դաշնային դատավորը, մահացել է 104 տարեկանում:
Associated Press-ը հաղորդում է, որ Բրաունը մահացել է երկուշաբթի գիշերը: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է նրա օգնական Նանետե Թըրնըր Քալչիկը:
Իր երկար պաշտոնավարման ընթացքում դատավորը մշտապես փորձել է բացատրել, թե ինչու չի անցնում թոշակի: 2011 թվականին Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ դատավորն ասել է, որ, որպես դաշնային դատավոր, ինքը նշանակվել է ցմահ կամ մինչև այն պահը, երբ իր վարքն այլևս չի համապատասխանի օրենքներին: