ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2011 թվականի տարեվերջին կլինի տնտեսական աճ, քանի որ վիճակը գնալով կայունանում է: Նա խոստացավ, որ հաջորդ տարի կունենանք շտապօգնության մեքենաների նոր պարկ, քանի որ երկու անգամ ավելի շատ միջոցներ են հատկացված: Պատգամավորը ողջունում է կառավարությունում կատարված փոփոխությունները: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ՀՀԿ-ն գնում է ապակուսակցականացման ճանապարհով, և որպես օրինակ՝ նշեց Հրայր Թովմասյանի նշանակումը արդարադատութան նախարարի պաշտոնում: