Այսօր տեղի է ունեցել ամերիկացի 20-ամյա դայակի դատավարությունը, ով մեղադրվում է 14-ամյա տղայի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Daily Mail-ը գրում է, որ աղջկան վճարում էին այդ տղային ծնողների բացակայության ժամանակ խնամելու համար:
Կոնեկտիկուտում ապրող Լոնի Բոուչարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել տղայի հետ։ Նրա օրագրում գրված հիշողություններն այդ «սիրավեպի» մասին օգտագործվել են հենց իր դեմ:
Բոուչարդն իմացել է, որ ինքն անում է մի բան, որը դեմ է օրենքին, բայց, միևնույն է, չի ընդունել, որ օրենքը կարող է իրեն ասել, թե ում է կարելի սիրել և ում՝ ոչ: Իր օրագրում աղջիկը գրել է հիանալի սեռական կապի մասին, այն մասին, թե ինչպես է սիրում տղային և չի հասկանում՝ ինչ կապ ունի 5 տարիների տարիքային տարբերությունը:
Աղջիկը փետրվարի 22-ին կրկին կկանգնի դատարանի առջև: