Վերջին շաբաթվա ընթացքում Աֆղանստանի հյուսիս-արևելքում ձնակույտից մահացել է 46, վիրավորվել՝ 60 մարդ: Ինչպես հաղորդում է Итар-Тасс գործակալությունը, այս տվյալները հրապարակել է նախագահ Համիդ Քարզայի աշխատակազմը:
Բադաշխան մարզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Կառավարությունը խոստացել է տուժածներին տրամադրել 160 հազար դոլարի օգնություն:
Ձնակույտերը մեծ վտանգ են ներկայացնում Աֆղանստանի լեռնային շրջանների բնակիչների համար: Անցյալ տարի դրանցից մահացել է մոտ 170 մարդ: