Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը օրերս այցելել է Ղարաբաղ, որտեղ դասախոսություն է կարդացել ղարաբաղցի տնտեսագետների համար: ԼՂՀ ԱԺ փոքր դահլիճում տեղի ունեցած դասախոսության ժամանակ Բագրատյանը մոտ երկու ժամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների և հետևանքների մասին է խոսել ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցների և Արցախի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների համար: