Ավարտվեց Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 9-րդ տուրը:
Անականկալ պարտություն կրեց նորվեգացի գրոյսմաստեր Մագնուս Կառլսենը` սպիտակ ֆիգուրներով զիջելով Սերգեյ Կարյակինին, որից հետո Լևոն Արոնյանը դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: 9-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Մագնուս Կառլսեն – Սերգեյ Կարյակին` 0:1,
Լևոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա` 1:0,
Գատա Կամսկի – Թեյմուր Ռաջաբով` 0.5:0.5,
Վասիլի Իվանչուկ – Անիշ Գիրի` 1:0,
Հիկարու Նակամուրա – Վեսելին Տոպալով` 0.5:0.5,
Լյուկ վան Վիլի – Բորիս Գելֆանդ` 0.5:0.5,
Վուգար Հաշիմով – Դավիդ Նավարա` 0.5:0.5:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Լևոն Արոնյան – 6.5 միավոր
2. Մագնուս Կառլսեն – 5.5
3. Թեյմուր Ռաջաբով – 5.5
4. Վասիլի Իվանչուկ – 5.5
5. Հիկարու Նակամուրա – 5
6. Լյուկ վան Վիլի – 4.5
7. Ֆաբիանո Կարուանա – 4.5
8. Սերգեյ Կարյակին – 4.5
9. Անիշ Գիրի – 4
10. Վեսելին Տոպալով – 4
11. Գատա Կամսկի – 4
12. Բորիս Գելֆանդ – 3.5
13. Վուգար Հաշիմով – 3.5
14. Դավիդ Նավարա – 2.5