Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականները հայտարարել են դինոզավրերի ամենահին բնատեղին հայտնաբերելու մասին:
Մասսոսպոնդիլա դինոզավրի բնատեղիի տարիքը գնահատվում է մոտ 190 մլն տարի: Հայտնաբերվել է 10 շարք` յուրաքանչյուրում 34 իրար կիպ կպած, քարացած ձվեր, նաև՝ փոքր դինոզավրի հետքեր:
Շարքերի դասավորվածությունը վկայում է այն մասին, որ դինոզավրերը վերադառնում էին միևնույն տեղը, և որ ձվադրումից հետո էգերը ջանասիրաբար հոգ էին տանում ձվերի մասին:
Բնատեղին հայտնաբերվել է ազգային այգու (Golden Gate Highlands) շրջակայքում: