Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Հայաստանի հավաքականը 2012 թվականի փետրվարի 28-ին և 29-ին Կանադայի և Սերբիայի ընտրանիների հետ Կիպրոսում կայանալիք ընկերական խաղերում կկրի աշխարհահռչակ Adidas ընկերության մարզահագուստը:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ Hummel ընկերության հետ համագործակցությունից հետո ՀՖՖ-ն պայմանագիր է ստորագրել Adidas-ի հետ: