Հոլանդիայում ընթանում է Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 9-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով 47-րդ քայլում առավելության է հասել իտալացի գրոյսմաստեր Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Հերթական հաղթանակից հետո Լևոնն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 6.5-ի, իսկ Կարուանան մնաց 4.5 միավորով:
Միավորը կիսեցին Վեսելին Տոպալովն ու Հիկարու Նակամուրան: Խաղաղությամբ ավարտվեցին նաև Վուգար Հաշիմով – Դավիդ Նավարա և Լյուկ վան Վիլի – Բորիս Գելֆանդ մրցավեճերը:
Մագնուս Կառլսեն – Սերգեյ Կարյակին, Վասիլի Իվանչուկ – Անիշ Գիրի և Գատա Կամսկի – Թեյմուր Ռաջաբով պարտիաներում պայքարը դեռ չի ավարտվել: