Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ-ի ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին իբրեւ տուժող հանդես եկող ոստիկաններից 3-ը: Սրանք այն ոստիկաններն են, որոնք անցած տարվա օգոստոսի 9-ին հարձակվել էին ՀԱԿ ակտիվիստների վրա, նրանց ծեծի ենթարկել, այնուհետև բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Ըստ ՀԱԿ ակտիվիստների, ոստիկանության բաժնում ևս իրենց բկատմամբ բռնությունները շարունակվել են: Տիգրան Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքով, տուժողի դիրքերից հանդես եկող ոստիկանների ցուցմունքներում որոշակի հակասություններ են եղել:
Հաջորդ դատական նիստում «տուժողների» հարցաքննությունը կշարունակվի: