Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալ»-«Չելսի»

Երեկ կայացավ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալ»-ն ընդունեց «Չելսի»-ին և վերջապես կարողացավ հաղթահարել վերջին տարիներին ձևավորված բարդույթը: 11 անընդմեջ խաղերում «Ազնվականներ»-ը չէին պարտվել Վենգերի սաներին: Արդեն բոլորս սովորել ենք, որ «Արսենալ»-ը հեշտությամբ հաղթում է իրենից ավելի ցածր կարգ ունեցող թիմերին, բայց ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել «Չելսի»-ի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի արգելքը:
Առաջին խաղակեսում Անչելոտտիի սաներն ընդամենը մեկ վտանգավոր գրոհ կարողացան կազմակերպել, բայց Դրոգբայի հարվածը շեղ ստացվեց, իսկ «Արսենալ»-ի հետզհետե ահագնացող գրոհներն իրենց արդյունքը տվեցին 44-րդ րոպեին. խառնաշփոթ իրավիճակում ճիշտ կողմնորոշվեց կամերունցի Ալեքսանդր Սոնգը: Երկրորդ խաղակեսից 6 րոպե անց Թեո Ուոլկոտն օգտվեց Էսիենի սխալից և մեն մենակ հայտնվեց Չեխի դեմ, բայց չհարվածեց, նախընտրեց փոխանցում կատարել Ֆաբրեգասին, որն էլ գրավեց անպաշտպան դարպասը: Մեծահոգության համար Թեոն շուտով պարգևատրվեց. 2 րոպե անց արդեն Սեսկը ճշգրիտ փոխանցումով նրան դուրս բերեց հարվածային դիրք, և հաշիվը դարձավ 3:0: Հանդիպման 57-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց դրանից հետո «Չելսի»-ն մի քանի անգամ հրաշքով փրկվեց խոշոր հաշվով պարտությունից: «Արսենալ»-«Չելսի»` 3:1:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում