Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարների հայտնի գործով դատական նիստը, սակայն քրեական գործում որպես տուժող կողմ հանդես եկող դերասանուհին դատական նիտին չներկայացավ: Նիստին մասնակցում էր միայն նրա փաստաբանը:
Նշենք, որ Անժելայի պոռնոլուսանկարների գործով դատական նիստը, ինչպես և սպասվում էր, ընթանում է դռնփակ ռեժիմով, և լրագրողներն ու այլ քաղաքացիներ դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկված են:
Ինչպես հայտնի է, ամբաստանյալի աթոռին է դերասանուհու նախկին զուգընկեր, 25-ամյա Կարեն Արայանը, որը մեղադրվում է «անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու մեջ, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ»: