Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի խամաճիկների թատրոնը

Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, որ ՕԵԿ քվոտայով գյուղնախարար նշանակված Գերասիմ Ալավերդյանի փոփոխությունն իշխանության ճնշման հետևանք չէ, որովհետև «իրենց ճնշելը հեշտ չէ»: Բնական է, որ Արթուր Բաղդասարյանը երբեք չէր խոստովանի, որ իրեն, օրինակ, ճնշել են և ասել, որ գյուղնախարարին պետք է փոխի: Նա երբեք չի էլ խոստովանի, որ իրեն կարող են ասել, թե ում պետք է նշանակի գյուղնախարար: Բայց որ կասեն, դա՝ հաստատ, ինչպես, օրինակ, ասացին թե՛ կապի ու տրանսպորտի, թե՛ արտակարգ իրավիճակների նախարարների պարագայում, երբ ՕԵԿ-ն իր նախարարներ Մհեր Շահգելդյանին ու Գուրգեն Սարգսյանին հետ կանչեց, իսկ նրանց փոխարեն նախարար դարձան մարդիկ` Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը, որոնք մինչև իրենց նշանակումը ՕԵԿ-ին մոտ էին այնքան, որքան մոտ էին, ենթադրենք, «Եդինայա Ռոսիա»-ին: Թեև «Եդինայա Ռոսիա»-ին նրանք գուցե և ավելի մոտ էին, քան ՕԵԿ-ին: Եվ ընդհանրապես, գուցե իսկապես անհնար է ճնշել ՕԵԿ-ին, քանի որ ճնշում կարելի է գործադրել եղած բանի վրա, այն բանի վրա, որն ունակ է դիմադրություն ցույց տալ, ընդդիմանալ, հակաճառել, հակադարձել: ՕԵԿ-ի պարագայում այդպիսի բան չկա, եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ ՕԵԿ կա: Հետևաբար, ՕԵԿ-ի վրա ճնշում բանեցնելն գործնականում ուղղակի անհնար է: Բայց հարցն այս պարագայում այն է, թե այդ վիճակում ինչի՞ համար է ՕԵԿ-ը պետք իշխանությանը և ինչո՞ւ այդ կուսակցությանը պարզապես չեն ուղարկում քաղաքական արխիվ: Ավելին, ոչ միայն չեն ուղարկում, այլև պահում են, համալրում են Խուճուճ Էդոյով, Բելաջիոյի Գրիշով, Լավանդայի Արայիկով, փորձում են այլ այդօրինակ դեմքեր ներգրավել ՕԵԿ, պահպանում են ՕԵԿ նախարարական քվոտաները, Արթուր Բաղդասարյանին պահում են որպես ԱԽ քարտուղար, կուսակցությանը թույլ են տալիս ներկայանալ իբրև քաղաքական որոշում կայացնող կառույց, իբր թե ունակ իր նախարարներին փոխելու, և այլն, և այլն: Ո՞րն է այդ ամենի նպատակը, ո՞րն է այդ ամենի իմաստը իշխանության, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի համար: Չէ՞ որ եթե նա պարզապես վերցնի ու դեն նետի ՕԵԿ-ը՝ որպես ավելորդ բեռ, ժողովրդական լեզվով ասած՝ «ավելորդ ուտող բերան», դրանից իր համար որևէ վտանգ չկա: ՕԵԿ-ը չի կարող հասարակություն գնալ, քանի որ հանրային իմաստով այդ կուսակցությունը երևի թե ավելի հեղինակազուրկ է, քան, օրինակ, Արտաշես Գեղամյանի ու Վազգեն Մանուկյանի կուսակցությունները: Բանն այն է, որ նրանք գոնե, հենց սկզբից էլ հարձակվելով նախագահի ընտրության գնացող Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, ցույց տվեցին իրենց իրական դեմքը և գերադասեցին այլևս ավելորդ դերասանություն չանել: Իսկ Արթուր Բաղդասարյանը մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը իր էգ առյուծ Հեղինե Բիշարյանի հետ միասին պատռում էր Սերժ Սարգսյանի դիմակները, իսկ 29-ից հանկարծ միանգամից սիրեցին Սերժ Սարգսյանին: Արթուր Բաղդասարյանը չունի նաև արտասահման գնալու և այնտեղի ռեսուրսով Սերժ Սարգսյանին նեղելու կարիք: Նախ, նա ցույց տալով իր քաղաքական ինքնուրույնության բացարձակ զրոյականությունը, արտասահմանյան քաղաքական կենտրոններին, որոնք կարող են շահագրգռված լինել Հայաստանի ներքաղաքական կյանքով և ներքաղաքական սուբյեկտների վարքով, ցույց տվեց, որ իր վրա հույս դնելը բացարձակապես անիմաստ զբաղմունք է, եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում միայն թեյի սեղանի շուրջ զրուցելուն, այլ իրական քաղաքականությամբ զբաղվելուն: Բացի այդ, Սերժ Սարգսյանը որևէ խնդիր չի առաջացնում արտասահմանի համար, հետևաբար այնտեղ չունեն Արթուր Բաղդասարյանի կամ որևէ այլ մահակի խնդիր: Իսկ երբ Սերժ Սարգսյանը սկսի չենթարկվել, այն ժամանակ իհարկե կմտածեն, բայց հաստատ ո՛չ Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, քանի որ արտասահմանում մտածում են իրական քաղաքականության, ոչ թե թեյարանի ռեժիմում: Արթուր Բաղդասարյանին թերևս կմնա միայն գնալ դեպի Ռոբերտ Քոչարյանը, ով նրան դավաճան էր հռչակել: Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի թեման կփակվի արագ և մեկընդմիշտ: Ռոբերտ Քոչարյանի եթե ոչ քաղաքական մտածողությունը, ապա գոնե որսորդական հոտառությունը հաստատ կբավականացնեն հասկանալու համար, որ Արթուր Բաղդասարյանին ընդունելը քաղաքական առումով մահացու վտանգ է: Այսինքն՝ ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանը գնալու տեղ չունի, եթե Սերժ Սարգսյանը նրան ուղարկի «թոշակի»: Ուրեմն, ինչո՞ւ չի ուղարկում, ինչո՞ւ է պահում, սնում: Չէ՞ որ ՕԵԿ-ի փոխարեն ՕԵԿ-ի «կերածով» նա կարող է բավարարել իշխանական այլ, առավել ազդեցիկ ու կարևոր շրջանակների, առավել ևս, որ դիմացն ընտրություն է, և ռեսուրսները շատ թանկ են: Այստեղ, իհարկե, կա երկու տարբերակ: Նախ, որևէ մեկը չգիտի, թե արդյոք Սերժ Սարգսյանը 2012-ին պահելո՞ւ է ՕԵԿ-ին: Եթե կա այնպիսի տպավորություն, որ ՕԵԿ-ն ուժեղացնում են, գոնե առերևույթ, դա ամենևին չի նշանակում, որ ՕԵԿ-ն անցկացնելու են խորհրդարան: ՕԵԿ-ն ուժեղացնում են, որ աշխատի ՀՀԿ-ի համար, ընդ որում, անի սև գործի մեծ մասը, իր վրա վերցնելով դրա համար ստացվող հարվածների զգալի մասը: Օրինակ՝ պատկերացնել կարելի է, թե ՀՀԿ-ի համար ինչ հարմարավետ կլինի, երբ ոչ թե ինքը, այլ ՕԵԿ բանակն աշխատի ՀՀԿ-ի համար անհրաժեշտ ձայներ ապահովելու ուղղությամբ: Դե, իսկ դրանից հետո էլ գուցե մի քանի տեղ խորհրդարանում ՕԵԿ-ին տան, բայց այդ տեղերը ընդամենը ֆորմալ առումով են կապ ունենալու ՕԵԿ-ի հետ: Այսինքն՝ այդ տեղերը ոչ թե Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը, այլ Սերժ Սարգսյանի գործիքինն են լինելու, որ կոչվում է ՕԵԿ: Ինչպես նախարարների պարագայում, երբ ՕԵԿ քվոտայով նշանակվում են մարդիկ, որոնք կապ չունեն ՕԵԿ-ի հետ: Այդպես էլ ՕԵԿ քվոտայով առավելագույնը կարող են պատգամավոր դառնալ մարդիկ, որոնք կապ չունեն ՕԵԿ-ի հետ: Սրա համար, թերևս, կարող է այդ կուսակցությունը պետք լինել Սերժ Սարգսյանին 2012 թվականի ընտրություններից հետո, որ դե ֆակտո ընդլայնի ՀՀԿ մեծամասնությունը, իսկ դե յուրե դրա մի մասն իրականացնի ՕԵԿ անվան տակ: Եվ այդ ամենի համար Սերժ Սարգսյանը կարիք չունի ճնշել ՕԵԿ-ին: Այդ կուսակցությունը ձեռք է տվել, պետք է խաղա մինչև վերջ, քանի որ իշխանության հետ խաղի մեջ մտնողները, ի տարբերություն այլ խաղերի, ոչ թե խաղացող են դառնում, այլ խամաճիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում