Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Դատական նիստը սկսվեց 15 րոպե ուշացումով, սակայն ակտիվիստներից մեկի` Սարգիս Գևորգյանի և պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով հետաձգվեց ևս 20 րոպեով: Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ պաշտպան Ստեփան Ոսկանյանը այս պահին գտնվում է մեկ այլ դատական նիստում և խնդրել է այս գործով դատական նիստը հետաձգել ևս մեկ ժամով: Դատական նիստի վերսկսումից 20 րոպե անց, կողմերի համաձայնությամբ, դատավարությունը հետագձվեց ևս 1 ժամով` մինչև պաշտպանի ներկայանալը:
Նշենք, որ անցած տարավա օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած վեճից հետո յոթ հոգի բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին և ձերբակալվել: Նրանցից 6-ը հետագայում ազատ արձակվեցին` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ օրս պահվում է կալանքի տակ: