Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում այսօր տեղի կունենա Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 9-րդ տուրը:
Լևոն Արոնյանն իր ուժերը սպիտակ ֆիգուրներով կչափի իտալացի գրոյսմաստեր Ֆաբիանո Կարուանայի հետ: Հիշեցնենք, որ Կարուանան 8 տուրերից հետո վաստակել է 4.5 միավոր և Վսիլի Իվանչուկի ու Հիկարու Նակամուրայի հետ կիսում է 4-6-րդ տեղերը:
9-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Մագնուս Կառլսեն – Սերգեյ Կարյակին,
Լևոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա,
Գատա Կամսկի – Թեյմուր Ռաջաբով,
Վասիլի Իվանչուկ – Անիշ Գիրի,
Հիկարու Նակամուրա – Վեսելին Տոպալով,
Լյուկ վան Վիլի – Բորիս Գելֆանդ,
Վուգար Հաշիմով – Դավիդ Նավարա: