Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Ստավրոպոլի մարզում` Ստեպնոյե գյուղում, տեղի է ունեցել բախում տեղի կազակական բնակչության և ծնունդով հյուսիսկովկասցիների միջև: Ըստ տեղի ոստիկանության ղեկավար Գենադի Բերյոզինի՝ ծեծկռտուքը ծագել է կենցաղային հողի վրա:
«Կոնֆլիկտին մասնակցել են ռուսներ, ավարներ, դարգիններ, հայեր, իսկ դա նշանակում է, որ բախումը միջէթնիկական է, թեև կռվի պատճառները սովորական կենցաղային են»,- հայտարարել է նա:
Կռվի մասնակիցները՝ քսան մարդ, եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Բերյոզինն ավելացրել է, որ բոլորը տեղի բնակիչներ են, և նրանց անձը պարզված է: