Ամերիկյան իշխանությունները տուգանել են կապի միջոցներ տրամադրող աշխարհահռչակ Alcatel-Lucent ընկերությանը 137 մլն դոլարի կաշառք տալու համար: Պարզվել է, որ այդ ընկերությունը կաշառքներ է տվել Կոստա-Ռիկայի, Հոնդուրասի, Թայվանի և Մալայզիայի պաշտոնյաներին, որպեսզի ստանա հեռահաղորդակցության ոլորտի շահավետ պայամանագրերը:
Այդ կաշառքներն ընկերությունը վճարել է 2001-2006 թթ.: Այժմ ընկերությունը ստիպված է վճարել 45 մլն դոլարի տուգանք, որպեսզի հանվեն կաշառատվության համար մեղադրանքները, ինչպես նաև 92 մլն դոլար ԱՄՆ արդարադատության նախարարությանը, որպեսզի ընկերության դեմ քրեական գործ չհարուցվի: