«Թեև ՊԵԿ-ում դեռ շարունակվում է ՀԷՑ-երի դեմ հարկային պարտավորություններից խուսափելու համար հարուցված քրեական գործի նախաքննությունը, սակայն դեռևս չկան մեղադրյալներ կամ կասկածյալներ»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
Փոխարենը թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են ՀԷՑ ղեկավարությունը, այդ թվում՝ գլխավոր տնօրեն Ե. Բիբինը:
«Այս լուրերը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև ՀԷՑ մամուլի ծառայությունից: Հետաքրքիրն այն է, որ տևական ժամանակ է՝ այս գործը քննվում է, սակայն չկան ո՛չ մեղադրյալներ, ո՛չ կասկածյալներ, ո՛չ էլ գործն է կարճվում»,- հավելում է թերթը: