ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն, պաշտոնաթող փոխծովակալ Մայքլ Մաքքոնելը հայտարարաել է, որ ԱՄՆ արդյունավետ կիրառել է կիբերզենք:
Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Մաքքոնելը նշել է, որ ԱՄՆ հնարավորություն ունի կիբերտարածությունում «հարձակվել, թուլացնել կամ ոչնչացնել» հակառակորդին: Նախկին տնօրենը նշել է, որ նմանատիպ գործողությունները «արդյունավետ են»` չհաղորդելով ոչ մի վկայություն այն մասին՝ երբ, ինչ հանգամանքներում, ում դեմ և ինչ հետևանքներով է ԱՄՆ-ն կիրառել իր կիբերզենքերը և՝ հատկապես որոնք:
Հետախուզության նախկին ղեկավարը նաև ասել է, որ կիբերտարածությունում տարբեր խոցելի վայրերից օգտվելու (օրինակ՝ կարդալ ուրիշի էլեկտրոնային նամակագրությունը) կարողությամբ են օժտված ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
Մայքլ Մաքքոնելը ԱՄՆ ազգային հետախուզության երկրորդ ղեկավարն էր, որը այս պաշտոնում է եղել 2007-2009 թվականներին` Ջորջ Բուշի կրտսերի և Բարաք Օբամայի վարչակազմերի ժամանակ: