Այս խմբում անակնկալներ է շարունակում մատուցել Մոնտենեգրոյի հավաքականը: Եվրոպական ֆուտբոլային թատերաբերմի նորեկն այս տուրում էլ տոնեց իր երրորդ հաղթանակը` այս անգամ առավելության հասնելով Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ նվազագույն` 1:0 հաշվով: Ընդ որում` խաղի ընթացքում բալկանյան թիմը վերահսկում էր իրադրությունը եւ մի քանի անգամ բաց թողեց հաշվի տարբերությունն ավելացնելու հնարավորությունը: Մյուս խաղում Բուլղարիան նոր մարզիչ, գերմանացի Լոթար Մաթեուսի գլխավորությամբ արտագնա խաղում հաղթեց Ուելսի հավաքանին նույնպես նվազագույն` 1:0 հաշվով:
Խմբի մրցաշարային աղյուսակն 9 միավարով գլխավորում է Մոնտենեգրոյի հավաքականը, 6 միավոր եւ մեկ պակաս անցկացրած խաղ ունի Անգլիան: