Ֆրանսիայի Սենատի շենքի մոտ հավաքված հայերը Հայոց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո տոնել են հաղթանակը` երգելով «Զարթնի՛ր, լա՛ո» երգը: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
Ֆրանսիայի Սենատը երեկվա լիագումար նիստում ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրինագիծը, որը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում, նախատեսում է 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության և այլ ցեղասպանությունների ժխտման համար: