Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Anonymous-ի ցանցահենները հունվարի 28-ին կհարձակվեն Facebook-ի վրա

Anonymous ցանցահենային խմբի անդամները խոստացել են շաբաթ՝ հունվարի 28-ին հարձակում կազմակետպել Facebook սոցցանցի վրա՝ շարունակելով իրենց առցանց բողոքը ԱՄՆ հակածովահենային SOPA (Stop Online Piracy Act) և PIPA (Protect IP Act) օրինագծի դեմ: Այս մասին հաղորդում է Cnet պարբերականը:

«Anonymous-ի, մարդկանց և իշխանությունների միջև սկսվել է առցանց պատերազմ»,- ասվում է YouTube-ում ցանցահենների անունից հրապարակված վիդեոուղերձում:

SOPA և PIPA օրինագծերի ընդունման դեպքում իշխանությունները հնարավորություն կստանան փակել ցանկացած ռեսուրս, որը պարունակում է չարտոնագրված կոնտենտ, նույնիսկ այն դեպքում, եթե ռեսուրսի սեփականատերը որևէ կապ չունի դրա տարածման հետ: Ցանցահենները կարծում են, որ այդ օրինագիծները սպառնալիք են համացանցից օգտվողների իրավունքներին:

Անցյալ շաբաթ Anonymous-ի ցանցահենները ժամանակավորապես շարքից հանեցին ԱՄՆ արդարադատության նախարարության, FBI-ի և մի շարք երաժշտական լեյբլների կայքերը: Դրանով նրանք իրենց բողոքն էին արտահայտում իշխանությունների կողմից ֆայլերի փոխանակման ամենախոշոր ռեսուրսի՝ megaupload.com-ի փակման դեմ:

Anonymous-ի ցանցահենները կոչ են արել օգտատերերին աջակցել Facebook-ի վրա DdoS-հարձակմանը, որը, նրանց խոսքերով, կսկսվի հունվարի 28-ին՝ ԱՄՆ ժամանակով կեսգիշերին (երևանյան ժամանակով 09:00): Facebook-ի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Թե ինչու է հարձակման համար ընտրվել հենց Facebook-ը՝ չի հաղորդվում: Հատկանշական է, որ ցանցահենների նախորդ թիրախները եղել են այն կազմակերպությունների կայքերը, որոնք պաշտպանում են հակածովահենային օրինագծերը: Մինչդեռ Facebook-ը և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հենց սկզբից իրենց բողոքն են արտահայտել օրինագծերի նկատմամբ:

Հարկ է նշել, որ Anonymous-ի կողմից Facebook-ի վրա հարձակում գործելու սպառնալիք հնչել է նաև 2011 թ. հունվարի 5-ին: Այդ ժամանակ ցանցահենները կայքին մեղադրում էին օգտատերերի անձնական ինֆորմացիան պետական կազմակերպություններին վաճառելու մեջ: Սակայն Facebook-ի մասնագետներն այդ օրը ոչ մի հարձակում չգրանցեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում