«ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը սկսել է ակտիվ «շրջագայել» մարզի համայնքներով:
«Նա օրական մի քանի համայնք է այցելում՝ տեղում խնդիրներին ծանոթանալու համար: Մեր աղբյուրները ենթադրում են, որ այդ այցերի նպատակը մարզի գյուղապետերին առաջիկա ընտրություններին նախապատրաստելն է. մարզպետը գերադասում է անձամբ այցելել և ցուցումներ տալ գյուղապետերին»,- ապա թերթը հավելում է.
«Ի դեպ, փետրվարի 12-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իսկ առաջադրված թեկնածուներից շատերը դարձյալ հանրապետականներ են»: