Երեկ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը մեղավոր ճանաչեց Միխայիլ Խոդորկովսկուն և Պլատոն Լեբեդևին: Ըստ քրեական գործի` Խոդորկովսկին և Լեբեդևը, ղեկավարելով «Յուկոս» նավթային ընկերությունը, մի քանի հարյուր միլիոն տոննա նավթ են թաքցրել պետությունից` դրա դիմաց չվճարելով հարկերը:
Ինչպես հայտնում է Newsru.com-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայացրած դատավճռի առիթով տարածած հայտարարության մեջ նշել է, որ այն «բացասական ազդեցություն» կունենա Ռուսաստանի հեղինակության վրա Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով:
Խոդորկովսկու և նրա գործընկերոջ նկատմամբ դատավճիռը լուրջ հարց է առաջացնում խտրական ընտրության մասին իրավական պետության սկզբունքների նկատմամբ,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարը. «Այս գործը և նման այլ գործեր բացասական ազդեցություն են գործում Ռուսաստանի հեղինակության վրա մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ կլիմայի դրական փոփոխության և միջազգային պարտավորությունների կատարման առումով»: Միացյալ Նահանգները բավարարված է Ռուասաստանի մոդռնացման ծրագրերի վերաբերալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններով, սակայն միաժամանակ շեշտում է, որ դրանց իրականացումը պահանջում է երկրում դատական «կլիմայի» փոփոխություն,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը` հավելելով, որ Վաշինգտոնը ուշադրությամբ կհետևի դատավճռի բողոքարկման պրոցեսին: