1965թ. այս օրը մահացավ քաղաքագետ, Միավորված Թագավորության վարչապետ (1940-1945) և (1951-1955թթ.), Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուինսթըն Չերչիլը:
Ու. Չերչիլը ծնվել է Մարլբորո հերցոգների Բլեինհեիմ պալատում 1874թ.: Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր: Ինչպես և հետո Ուինսթոնը, նրա հայրն էլ Պահպանողական կուսակցության անդամ էր:
Իսպանական կառավարության կողմից «Կարմիր խաչ» մեդալով պարգևտրվելը Չերչիլի սկանդալային բնավորությանն ավելի մեծ ճանաչողություն է բերում:
Չերչիլն Ասքուիթի կառավարության կողմից կատարվող սոցիալական բարեփոխումների աջակից էր, 1908թ. նա նախաձեռնում է նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, որը ընդունվում է մեծամասնության քվեարկությամբ, այն առաջին անգամ Անգլիայում սահմանում էր աշխատանքային օրվա տևողությանը և աշխատավարձին վերաբերվող հստակ նորմեր:
1910թ. փետրվարի 14-ին Չերչիլը 35 տարեկանում նշանակվում է ներքին գործերի նախարար, որից հետո նա մինչև 1923թ. թողնում է գրական գործունեությունը:
Նա առաջինն է օգտագործել «Ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու 1915թ. հայերի զանգվածային բնաջնջումը թուրքերի կողմից: