«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում սպասում է արտաքին օժանդակության:
«ԲՀԿ-ականներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակին օգնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հիմա նրանք են խոստացել օգնել Ծառուկյանին:
Ըստ այդմ՝ Լուկաշենկոն խոստացել է ՀՀ 12 հազար ընտրող ուղարկել Հայաստան: Ենթադրվում է, որ դրանք Բելառուսում բնակվող ՀՀ քաղաքացիներն են, որոնք Բատկայի հրահանգով էշելոններով կժամանեն Հայաստան և կքվեարկեն ԲՀԿ-ի օգտին»,- հավելում է թերթը: